«Հրապարակը» պատմում է, թե ինչպես է արգելվել մի շարք լրատվամիջոցների մուտքը Սարգսյան-Մեդվեդև հանդիպումից հետո կայացած ասուլիսին:
Մեդվեդևի այցի նախօրեին զանգահարեցինք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի վարչություն` ճշտելու, թե քանի ժամ առաջ կարող ենք գնալ հանդիպման վայր, ու երբ է լինելու ասուլիսը: Ճշտելու, որովհետև նախագահականում հավատարմագրված ենք: Մեզ ասացին, որ ասուլիսին մասնակցելու համար պետք էր հատուկ հավատարմագրվել, ու, թարսի պես, մի քիչ ուշացել ենք, որովհետև մեկ օր առաջ պիտի զանգեինք» ՀԺ-ն էլ, կրկին թարսի պես, ոչ թե մեկ օր, այլ մի քանի օր առաջ էր դիմել նույն վարչությանը, ընդ որում` գրավոր, ու ստացել հետևյալ պատասխանը. «Առաջնայնությունը տրվել է ՀՀ նախագահի աշխատակազմում 2010 թվականի համար ըստ կարգի հավատարմագրված լրատվամիջոցներին»: Բայց մենք հավատարմագրված ենք եղել «ըստ կարգի»…
…Թեպետ նրանց էլ կարելի է հասկանալ: Բնական չէ՞, որ «իրենց հետ չաշխատող» լրագրողները կարող են այնպիսի հարցեր տալ, որոնք անհարմարություն կպատճառեն ընդունող կողմին ու կփչացնեն խնամքով կազմակերպված շոուն: