Նրանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն տվեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ին փլուզված աշտարակների վայրում մզկիթի կառուցման նախագծին, ԱՄՆ քրիստոնյա բնակչությունը թերահավատության մեջ է ընկել` կապված նախագահի կրոնական համոզմունքների հետ:
Գնալով մեծանում է ամերիկացիների թիվը, ովքեր կարծում են, որ ԱՄՆ նախագահը իսլամի հետևորդ է:
Pew Research ընկերության հարցումների արդյունքում պարզվել է որ բնակչության 18%-ը վստահ է, որ Օբաման մահմեդական է: Նշենք, որ այդ թիվը մարտին 7% էր կազմում:
Հարցմանը մասնակցած հանրապետականների 34%-ը նույն կարծիքին է, իսկ մասնակիցների 43%-ը դժվարացել է որոշել նախագահի կրոնական պատկանելիությունը, հաղորդում է BBC-ն: