Վրացի սահմանապահները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ով փորձել է անօրինական կերպով անցնել Վրաստանի պետական սահմանը:
Վրաստանի սահմանային ոստիկանության համաձայն` Հայաստանի քաղաքացու մոտ անձը հաստատող փաստաթուղթ չի եղել: Նա փորձել է անցնել սահմանը «Կարմիր կամրջի» հատվածում, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Ձերբակալվածը ներկայացել է որպես Արթուր Գրիգորյան և հայտարարել է, որ ՀՀ-ի քաղաքացի է: Գրիգորյանին հանձնել են հայ սահմանապահներին: