Չինաստանի բնակիչ Սյաո Վանն իր սիրելի էակի համար 99999 ալ կարմիր վարդ է գնել և դրանցով զարդարել հարսանեկան արարողության 30 ավտոմեքենաները:
Այսպես երիտասարդը փորձել է երջանկացնել և անմոռանալի օր պարգևել իր սիրելիին:
Սյաո Վանի և նրա հարսնացուՍյաո Լյուի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Չունցինե քաղաքում: Վարդերի մի մասն այստեղ են բերել ինքնաթիռով:
Չինաստանում 9-ը հաջողակ թիվ է համարվում: Հենց այս պատճառով էլ չինացին որոշել է այդքան վարդ գնել և երջանիկ ապագա ապահովել նորաստեղծ ընտանիքի համար: Վանը նաև վարդերի գնի 20%-ը նվիրաբերել է բարեգործական հիմնադրամներից մեկին:
Իր ռոմանտիկ քայլով Վանը մեկ օրում ապահովել է ծաղկի խանութի մեկ տարվա եկամուտը: