Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային կազմակերպությունը հերքել է օգոստոսի 23-ից Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնման մասին լուրերը, հաղորդում է «Коммерсант»-ը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսական ԶԼՄ-երը տեղեկատվություն էին տարածել, ըստ որի «Սիբիր» ավիաընկերությանը թույլատրել են ուղիղ չվերթներ իրականացնել Վրաստան: Պարբերականի տվյալներով` խոսքը ոչ թե ուղիղ, այլ չարթերային չվերթների մասին էր, որոնք պետք է իրականցնեին ռուսական «Սիբիր» և վրացական Air Zena ավիաընկերությունները շաբաթը երեք անգամ: