Գլխավոր / Հայաստան / Forbеs-ը հաշվել է Շարապովայի եկամուտը

Forbеs-ը հաշվել է Շարապովայի եկամուտը

Ամերիկյան Forbes ամսագիրը ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովային ճանաչել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող սպորտսմենուհին` վերջին տարվա տվյալներով: Պարբերականի փորձագետների հաշվարկով` Շարապովայի տարեկան եկամուտը 24,5 միլիոն դոլար է կազմում:

Forbes-ի տվյալներով` 2009 թվականից մինչ 2010թ. հունիսը Շարապովան թենիսում ունեցած հաջողությունների համար վաստակել է ընդամենը 1 միլիոն դոլար, իսկ տարեկան եկամուտի մեծ մասը թենիսիստուհին ստանում է հովանավորչական պայմանագրերից և գովազդներից: Շարապովան համագործակցում է մի շարք հաջողակ ընկերությունների հետ, այդ թվում` Nike, Sony Ericsson և Tiffany ընկերությունների հետ:

«Չնայած լավագույն թենիսիստուհիների վարկանշային աղյուսակում առաջատարը Սերենա Ուիլյամսն է`գումարային առաջատարությամբ, նա չի կարող համեմատվել Շարապովայի հետ»,- նշում է Forbes պարբերականը:

Tekali Taxi