Home / Հայաստան / Հայաստանի ատոմակայանի ապագան Ռուսաստանի աչքերով

Հայաստանի ատոմակայանի ապագան Ռուսաստանի աչքերով

Ռուսաստանյան «Коммерсант»-ն իր վերլուծական հոդվածում անդրադարձել Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման խնդիրներին և այդ նախագծին Ռուսաստանի մասնակցությանը:

Ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ գումարը, հավանաբար, 5 միլիարդ դոլար կկազմի: Այս կապակցությամբ հայ-ռուսական համաձայնությունը ենթադրում է ներդրումների վերադարձ, ինչը նշանակում է, որ Հայաստանը պարտավորվում է 20 տարվա ընթացքում գնել նոր կայանի ողջ էլեկտրաէներգիան: Այնուամենայնիվ, ռուսաստանյան վերլուծաբանները թերահավատորեն են վերաբերում այն փաստին, որ այդքան կարճ ժամկետում հնարավոր է վերադարձնել կառուցման վրա ծախսված գումարները, նշում է «Коммерсант»-ը:

«Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն պարզաբանել է, որ Ռուսաստանն ատոմային էլեկտրակայանի կառուցման ներդրողներից է լինելու: Հայ-ռուսական «Մեծամորէներգատոմ» համատեղ ձեռնարկությունը պետք է ֆինանսավորի ատոմային էլեկտրակայանի կառուցման ծախսերի 40%-ը, իսկ Մոսկվային բաժին է ընկնելու ֆինանսավորման 20%-ը: 60%-ն ապահովելու են այլ ներդրողներ: «Ռոսատոմից»  Коммерсант-ին տեղեկացրել են, որ 5 միլիարդը հնարավոր ծախսերի վերաբերյալ հայկական կողմի հաշվարկն է, իսկ ընկերությունը զերծ է մնում սեփական հաշվարկները ներկայացնելուց: Ռուսաստանը նոր էլեկտրակայանի համար «միջուկային կղզյակ» է պատրաստելու: Սարքավորումներ ներմուծողները դեռ որոշված չեն, ինչից էլ կախված կլինի էլեկտրակայանի վերջնական արժեքը:

Երևանում Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրի համաձայն` Հայաստանը պարտավորվում է 20 տարվա ընթացքում գնել նոր էլեկտրակայանի ողջ էլեկտրաէներգիան` կառուցման ծախսերը փակելու համար, հաղորդել է «Ռոսատոմը»: Ֆինասնսական ներդրող «Մետրոպոլ» ընկերության ավագ վերլուծաբան Սերգեյ Բայդենի կարծիքովէ` եթե կառուցման ծախսերը 5 միլիարդ կազմեն` այսինքն 5000 դոլար 1կվտ հզորության համար, ապա գործնականորեն հնարավոր չի լինի փակել ներդրման ծախսերը: Վերլուծաբանը նշում է, Գերմանիայի էլեկտրակայանի օրինակը, որտեղ կառուցման ծախսերը փակելու համար, էլեկտրաէներգիան 1 կվտ ժամի համար 0,04 դոլար է գնահատվում:
Ժամանակահատվածի նվազման դեպքում գինը բնական է պիտի բարձրանա:

«Ուրալսիբի» ներկայացուցիչ Ալեքսանդր Սելեզնյովի կարծիքով` 20 տարին բավական «լավատեսական» մոտեցում է, ում խոսքերով թանկ էլեկտրակայանի ծախսեր փակելը էլեկտրաէներգիայի բարձր գին է ենթադրում:

«Коммерсант»-ի աղբյուրի խոսքերով` Հայաստանում էլեկտրաէներգիայի պակաս չկա: Հայաստանին նոր էլեկտրակայանը անհրաժեշտ է երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար` գազի մատակարարման հետ խնդիրների լինելու պատճառով, իսկ էներգիայի արտահանման մասին առայժմ խոսք չի գնում, նշում է օրաթերթի աղբյուրը: