Home / Армения / Գերմանիայի ընդդիմության առաջնորդը լքում է քաղաքականությունը կնոջ հիվանդության պատճառով

Գերմանիայի ընդդիմության առաջնորդը լքում է քաղաքականությունը կնոջ հիվանդության պատճառով

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մտադիր է ժամանակավորապես լքել քաղաքական ասպարեզը` կնոջ համար դոնոր դառնալու համար: Շտայնմայերը երիկամներից մեկը տալու է կնոջը, հաղորդում է BBC-ն:

Քաղաքական գործչի խոսքերով` իր կինը երիկամների խնդիր ունի և շտապ վիրահատության պիտի ենթարկվի:

Ընդդիմության առաջնորդը քաղաքականություն կվերադառնա հոկտեմբերին: