Home / Армения / Հայաստանի չեմպիոնը ջախջախում է չեմպիոնության հավակնորդին

Հայաստանի չեմպիոնը ջախջախում է չեմպիոնության հավակնորդին

Օգոստոսի 21-ին և 22-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի հանդիպումները: Հերթական տուրում կենտրոնականը «Փյունիկ»-«Ուլիս» հանդիպումն էր: Հաղթանակի դեպքում «Ուլիսը» մի քանի խնդիր կլուծեր. նախ` 5 միավորով հետ կթողներ «Փյունիկին», բացի այդ` կշարունակեր հետապնդել առաջատարին` «Բանանցին»: Այդ դեպքում հնարավոր կլիներ ասել, որ «Փյունիկը» վերջնականապես դուրս է մնում չեմպիոնության համար պայքարից: Սակայն «փյունիկցիները» թույլ չտվեցին մրցակցին նման սցենար իրագործել: Նրանք ողջ հանդիպման ընթացքում մեծ առավելություն ունեին և արդյունքում ջախջախիչ պարտության մատնեցին մրցակցին 5:1 հաշվով: Հետաքրքիր է, որ մինչ այս հանդիպումը «Ուլիսը» 17 խաղում 9 գնդակ էր բաց թողել, իսկ ահա 18 տուրում միանգամից 5: Այս հաշիվը ձեռնտու էր «Բանանցին», որը 5 միավորով առաջ է անցել «Փյունիկից» և 6 միավորով «Ուլիսից»: Հենց այս եռյակն էլ շարունակելու է պայքարը չեմպիոնի կոչման համար:

18-րդ տուր. արդյունքներ

«Կիլիկիա»-«Իմպուլս» 0:0
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Սուրեն Բալիյան

«Շիրակ»-«Միկա» 0:1
Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար` Տիգրան Հովսեփյան
Գոլը` Էդնեյ դե Օլիվեյրա, 31, 11մ

«Գանձասար»-«Բանանց» 0:1
Կապան, «Գանձասար» մարզադաշտ
Գոլը` Արսեն Բալաբեկյան, 30
Մրցավար` Արարատ Շահինյան

«Փյունիկ»-«Ուլիս» 5:1
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Արման Ամիրխանյան
Գոլերը` Էդգար Մանուչարյան, 9, Գևորգ Ղազարյան, 35, Էդգար Մալաքյան, 61, 84, Հովհաննես Գոհարյան, 64 («Փյունիկ»), Նարեկ Դավթյան, 11 («Ուլիս»)