Զբոսաշրջիկներով ավտոբուսը զավթած նախկին ոստիկանը ազատ է արձակել 6 պատանդի, այդ թվում` երեք երեխայի, ուղեկցորդին և ևս երկու մարդու, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: Պատանդների ազատ արձակման աշխատանքներին միացել է նաև Մանիլայում Չինաստանի դեսպանատունը:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Մանիլայում նախկին ոստիկանը զավթել էր զբոսաշրջիկներով ավտոբուսը և ուղևորներին պատանդ էր վերցրել` պահանջելով վերականգնել իրեն նախին պաշտոնին: Ոստիկանը զինված է: