Home / Армения / Ոստիկանը պատանդ է վերցրել զբոսաշրջիկներին

Ոստիկանը պատանդ է վերցրել զբոսաշրջիկներին

Ֆիլիպինների ոստիկանության բաժանմունքի նախկին աշխատակիցը մայրաքաղաք Մանիլայում գրավել է զբոսաշրջիկներով ավտոբուսը:

Հանցագործը ոստիկանական ավագ աշխատակից Ռոլանդո Մենդոզան է: Նա զինված է М16 տեսակի ավտոմատով: Նախկին ոստիկանը 20 հոգու պատանդ է պահում, իսկ  նրանց ազատելու դիմաց պահանջում է  իրեն աշխատանքի վերականգնել, հաղորդում է Associated Press-ը: Նախնական տվյալներով` ավտոբուսում 25 մարդ է եղել, բայց ավտոբուսը գրավելուց հետո Մենդոզան 2 կնոջ, այնուհետ 3 երեխայի և մի կնոջ բաց է թողել:

Նախկին ոստիկանին և զավթած ավտոբուսը շրջապատել են ոստիկաններն ու դիպուկահարները: Այս պահին Մենդոզայի հետ բանակցություններ են վարում: