Ֆիլիպիննների ոստիկանության` ավելի քան կես ժամ տևող գործողության արդյունքում հնարավոր է եղել բացել զավթած ավտոբուսի ետևի դուռը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Մանիլայի ոստիկանական բաժանմունքի նախկին աշխատակիցը զավթել էր ավտոբուսը և պատանդ էր վերցրել Հոնկոնգից ժամանած զբոսաշրջիկներին:
Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել, որ ավտոբուսից կրակոցներ են լսվել, իսկ նախկին ոստիկանը հայտարարել է, որ սպանել է երկու չինացի զբոսաշրջիկի, հաղորդում է BBC-ն: