Երկրապահ կամավորականների միությունը ամենամյա 4-օրյա ուխտագնացություն է իրականացնում դեպի Արցախ: Մասնակցում են գրեթե բոլոր տարածքների ներկայացուցիչ երկրապահները` բացառությամբ ընդդիմադիր հայացքների տեր և քաղբանտարկյալներ դարձած երկրապահների: Նշենք, որ անցյալ տարի ևս գեներալ Մանվել Գրիգորյանը, որն այդպես էլ չկարողացավ հրաժարվել իշխանական կերակրատաշտից, ուխտագնացության էր գնացել ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանի և դաշնակցական Արթուր Աղաբեկյանի հետ: Ի դեպ, ԵԿՄ-ականները հանգիստն անցկացնելու են նաև ՊՆ նախկին փոխնախարար, դաշնակցական Արթուր Աղաբեկյանի Ջրաշխարհում: