Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ է «Խաղաղություն և ժողովրդավարություն» ընդդիմադիր կուսակցության պահանջին, ինչի մասին հայտարարել է հեռուստատեսային ծրագրերից մեկի ժամանակ: Այս մասին հաղորդում է թուրքական «Յենի Շաֆակը»: Հիշեցնենք, որ կուսակցությունը պահանջում է ընդունել քրդական ինքնավարությունը:
Թուրքիայի վարչապետը քննադատել է ընդդիմադիր կուսակցության մոտեցումը` նշելով, որ թուրքական դրոշի կողքին չի կարող այլ դրոշ լինել:
«Մինչ մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ երկրի սահմանների մոտ, նրանք մեզ հարվածում են Անկարայում»,- ասել է Էրդողանը: