Ի՞նչն է Հայաստանին դարձնում Ռուսաստանի միակ դաշնակիցը տարածաշրջանում: Այս հարցին «Эхо Москвы» ռադիոկայանին եթերում փորձել է պատասխանել ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը:
«Մոտ ժամանակներս Վրաստանին մենք չենք կարող համարել դաշնակից: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, սակայն նա նույնպես չի կարող դաշնակից համարվել», – նշել է Ժարիխինը` խորհուրդ տալով չմոռանալ, որ Հայաստանը Ռուսաստանից շատ առաջ է ընդունել քրիստոնեությունը:
«Այն փաստը, որ Հայաստանը գնտվում է գրեթե մահմեդական շրջապատում, ստւպում է այդ երկրին ակտիվ համագործակցել Ռուսաստանի հետ», – ասել է քաղաքագետը:
Վրաստանի պետական կրոնի մասին Վլադիմիր Ժարիխինը ռադիոկայանի եթերում չի խոսել: