Չինաստանի հատուկ վարչական շրջանի իշխանությունները Ֆիլիպինները «սև ցուցակի» մեջ են ընդրգել` համարելով այդ երկիրը առավել վտանգավոր զբոսաշրջության համար:
Ֆիլիպիններում գտնվող Հոնկոնգի բնակիչներին կոչ են անում անհապաղ լքել երկիրը:
Չինաստանի և Հոնկոնգի իշխանությունները պահանջում են հետաքննություն անցկացնել` պարզելու համար նախկին ոստիկանի կողմից ավտոբուսի գրավման մանրամասները:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած պատահարի հետևանքով Հոնկոնգից ժամանած 8 զբոսաշրջիկ է զոհվել:
Հոնկոնգից Մանիլա են ժամանել բժիշկներ և հոգեբաններ, ովքեր պետք է օգնությւոն ցուցաբերեն տուժածներին, հաղորդում է BBC-ն: