Home / Հայաստան / 2010թ. Բրազիլիան ու Արգենտինան կհանդիպեն 2 անգամ

2010թ. Բրազիլիան ու Արգենտինան կհանդիպեն 2 անգամ

Բրազիլիայի և Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիաները պայմանավորվել են 2 ընկերական հանդիպում անցկացնել:

Երկու ֆեդերացիաների պաշտոնյաների համաձայնությամբ` առաջին հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին Քաթարում, իսկ երկրորդը` դեկտեմբերի 19-ին Արգենտինայում: Երկրորդ հանդիպումը նվիրված կլինի «Ունիկո դե լա Պլատա» մարզադաշտի վերաբացմանը, որտեղ կանցկացվեն 2011թ. Կոպա Ամերիկայի հանդիպումները: