Home / Հայաստան / «Հայկական ժամանակ». Դեմը կառնե՞ն…

«Հայկական ժամանակ». Դեմը կառնե՞ն…

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի սեպտեմբերի 9-ին նախատեսված նիստի օրակարգում, ի հեճուկս ՀՀ-ի, ընդգրկված է «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձևի նախագծի քննարկումը, գրում է օրաթերթը:

Այս նախագծով, ըստ «ՀԺ»-ի դիվանագիտական աղբյուրների, Ադրբեջանը ներկայացնելու է, որ Հայաստանն օկուպացրել է իր տարածքները: Ըստ նույն աղբյուրների, խիստ մեծ է հավանականությունը, որ ՄԱԿ-ի ԳԱ-ում այս նախագիծն ընդունվելու դեպքում այն կարող է մտնել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ և իրավական ուժ ստանալ: «ՀԺ»-ի հարցին` տեղյա՞կ են ՀՀ իշխանությունները, որ ՄԱԿ-ում նման նախագիծ է քննարկման դրվելու և եթե այո, ապա ինչ քայլեր են ձեռնարկվում դրա դեմ, ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը երեկ պատասխանել է. «Այո, տեղյակ է, այո, քայլեր ձեռնարկվում են»: Թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում, ԱԳՆ խոսնակը չի ասել: Ըստ դիվանագիտական մեր աղբյուրների, սակայն, Հայաստանի իշխանությունները որևէ ձևով չեն կարող խոչընդոտել, որ սեպտեմբերի 9-ին սույն նախագիծը չքննարկվի: Թեմայի մանրամասները` «ՀԺ»-ի վաղվա համարում: