Օրաթերթը գրում է ՀՀ պաշտպանության նախարարի «լուրջ» առաքելության:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր շատ լուրջ առաքելություն է իրականացնելու` մեկնելու է Ծաղկաձոր, որպեսզի իր մասնակցությամբ պատվի «բազեների» ամառային ժամանցը: Հիշեցնենք, որ այն մեկնարկել է նախօրեից, և առաջին հյուրը վարչապետն է եղել: Փակումն ավելի ճոխ է նախատեսված` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Իսկ ընդհանրապես «բազեների» թռիչքը Ծաղկաձորում կոորդինացնում է ՀՀԿ երիտթևի նախագահ Կարեն Ավագյանը: Երբ հետաքրքրվեցինք, թե որքան գումար է նախատեսված այս տարվա «Բազեի» համար, նա ասաց, որ դեռ չեն հաշվարկել, քանի որ «ծախսելու գործընթացը շարունակվում է», բայց կոպիտ հաշվարկներով` մոտ 20 միլիոն դրամ է կազմելու: Հավաստիացրեց, որ պետբյուջեից ոչ մի կոպեկ չի հատկացվել, միայն երիտասարդական հիմնադրամին աջակցող բարերարների աջակցությամբ է իրականացվել: Մնում է պարզել, թե ովքեր են այդ առատաձեռն բարերարները և ինչ են շահելու այս «բարեգործության» արդյունքում: