Home / Հայաստան / Թուրքերը կօգնեն Հայաստանին տարհանել բնակչությանն «աղետի գոտուց»

Թուրքերը կօգնեն Հայաստանին տարհանել բնակչությանն «աղետի գոտուց»

Հայտնի է դարձել Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների
սցենարը:

Ըստ սցենարի` Հայաստանում իբր երկրաշարժ է տեղի ունենում, փլուզվում է
ենթակառուցվածքը, տուժում են երկրի քաղաքացիները: Քանի որ ներքին ռեսուրները
բավարար չեն աղետի հետևանքները վերացնելու համար, Հայաստանին անհրաժեշտ է
միջազգային օգնություն:

ՆԱՏՕ-ի անդամ-երկրները, այդ թվում` Թուրքիան, մտադիր են մասնակցել այդ
միջոցառմանը:

«Հայաստանում կայանալիք զորավարժությունները թույլ կտան դրսևորել
տարբեր երկրների պատրաստակամությունն օգնել միմյանց տարրերային աղետների պարագայում»,
ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Գյունթեր Բրետշնայդերը:

Պաշտոնական Երևանը ՆԱՏՕ-ի զորավարժությունների համար հատկացնելու է 101,3 մլն դրամ, որի կեսը Դաշինքը
հետագայում վերադարձնելու է Հայաստանին:

Թուրքիան զորավարժությունների ժամանակ ստանձնելու է միջոցառման համար
անհրաժեշտ սարքավորումների` իր երկրի տարածքով տեղափոխողի դերը:

Բացի այդ, Անկարան պարտավորվել է տարհանել բնակչությանը «աղետի գոտուց»
Թուրքիայի տարածքով դեպի Սև ծով: