Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի կարող խոչընդոտ հանդիսանալ Նախիջևանում ռազմակայանի բացման համար: Այս մասին Vesti.Az-ին հայտնել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:
«Հայաստանում ռազմակայան ունի ՀԱՊԿ-ի անդամ Ռուսաստանը, այնինչ այդ երկիրը նույնիսկ ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ: Աբխազիան և Հարավային Օսիան ՀԱՊԿ-ի անդամ չեն, բայց Ռուսաստանն այնտեղ էլ ռազմակայաններ ունի` չնայած Եվրախորհրդի և ԱՄՆ-ի վրդովմունքին»,- ասել է փորձագետը:
Մեկնաբանելով այն հարցը, որ Նախիջևանում թուրքական ռազմակայանի բացումը Ռուսաստանի և Իրանի բացասական վերաբերմունքին կարժանանա, Ջաֆարովը նշել է, որ «Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի տեղակայման փաստից ոչ Թուրքիան էր գոհ, որ էլ Ադրբեջանը: Բայց այս հանգամանքը չխանգարեց, որ ռազմակայանները Գյումրիում տեղակայվեն: Նախիջևանում Թուրքիայի ռազմակայանի տեղակայունն այլևս անխուսափելի է, և սա երկու պետությունների գործն է, ինչպես Գյումրու ռազմակայանը` Երևանի և Մոսկվայի գործը»: