Home / Հայաստան / Թուրքիան այլևս բարեկամաբար է տրամադրված Դինքի հանդեպ

Թուրքիան այլևս բարեկամաբար է տրամադրված Դինքի հանդեպ

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ երեկոյան ևս մեկ անգամ անդրադարձել է Հրանտ Դինքի գործով քննությանը, որը վարույթ է ընդունվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է «բարեկամաբար լուծել» ծագած խնդիրները Հրանտ Դինքի ընտանիքի հետ:

Հիշեցնենք, որ մինչ այդ Թուրքիան հակընդդեմ հայց էր ներկայացրել Եվրոպայի մարդու իրավունքների դատարան, որում Հրանտ Դինքին մեղադրել էր «ֆաշիզմի և Թուրքիան վիրավորելու» մեջ: 

Դավուօղլուն ասել է, որ Հրանտ Դինքի ընտանիքի բողոքում, որին էլ սեփական հայցով պատասխանել է Թուրքիան, նշված է եղել երկու հիմնական կետ` ապրելու իրավունքի և խոսքի իրավունքի սահմանափակում:  

Դավութօղլուի խոսքով` Հրանտ Դինքի դեպքում «պետությունը կատարել է իր բոլոր պարտավորությունները` կապված կյանքի իրավունքի և խոսքի ազատության հետ»:

Ամեն դեպքում, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ավելացրել է, որ իր երկիրը «պետք է քայլեր ձեռնարկի խոսքի ազատության սահմաններն ընդլայնելու համար»: