Home / Հայաստան / Հայաստանի քաղաքացին ձերբակալվել է Վրաստանում թռչուններ որսալիս

Հայաստանի քաղաքացին ձերբակալվել է Վրաստանում թռչուններ որսալիս

Ռուս-վրացական սահմանի մոտ վրացի սահմանապահները Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների են ձերբակալել:

Ձերբակալվածներից մեկը Հայաստանի քաղաքացի է, ում մոտ անձը հաստատող փաստաթուղթ չի եղել, իսկ մյուս անձը Վրաստանի քաղաքացի Երջանիկ Պողոյանն է: Միջադեպը տեղի է ունեցել «Քարցախի» հատվածում, հաղորդում է Грузия Online-ը` հղում կատարելով սահմանային ոստիկանության աղբյուրներին:

Ձերբակալվածները սահմանային հատված են մտել առանց թույլտվության իրավունքի և փորձել են ջրային թռչուններ որսալ: