Home / Армения / Հենդրիքսը կցուցադրվի Լոնդոնում

Հենդրիքսը կցուցադրվի Լոնդոնում

Լոնդոնում բացվելու է աշխարհահռչակ երաժիշտ Ջիմի Հենդրիքսին նվիրված ցուցահանդեսը: Չորեքշաբթի Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի տուն-թանգարանը կլցվի Հենդրիքսյան շնչով:

Հենց Լոնդոնում է երաժիշտն անցկացրել իր կյանքի վերջին տարիները:

Ցուցահանդեսին այցելուները հնարավորություն կունենան տեսնել երաժշտի և նրա ընկերների նկարները, ինչպես նաև Հենդրիքսի հայտնի լայնեզր գլխարկն ու նարնջագույն թավշե բաճկոնը, որոնք ժամանակին Հենդրիքսի ոճի անբաժանելի մասն էին կազմում, հաղորդում է MIGnews-ը:

Ցուցահանդեսին ներկայացվելու է նաև 1969 թվականին հատուկ պատվերով պատրաստված կիթառը: Հենդրիքսն այն «թռչող հրեշտակ» էր անվանում: