Home / Հայաստան / Ցորենի գները նվազում են

Ցորենի գները նվազում են

Միջազգային շուկայում ցորենի գները շարունակում են նվազել: Չիկագոյի բորսայի տվյալների համաձայն`ցորենի մեկ բուշելի (27,3կգ) արժեքը 0,4%-ով նվազել է և հասել 7,0475 դոլարի:

Ցորենի գների անկումը փորձագետները կապում են եղանակային փոփոխություններով Ռուսաստանում և Ուկրաինայում: Ըստ կանխատեսումների` շաբաթվա ընթացքում Ռուսաստանի եվրոպական տարածքում, հարավային Ուկրաինայում և Ղազախստանում հորդառատ անձրևներ են լինելու, ինչը բավարար է հողի անհրաժեշտ խոնավությունն ապահովելու համար: Մասնագետները անձրևային 5 օր են կանխատեսում: