Home / Հայաստան / Facebook-ի ցուցակով սպանություններ են իրականացվում

Facebook-ի ցուցակով սպանություններ են իրականացվում

Կոլումբիայի ոստիկանությունը հետաքննում է երեք երիտասարդների սպանության գործը, որոնց անունները հայտնվել էին Facebook սոցիալական ցանցում:

Օրեր առաջ Facebook-ում ցուցակ էր հայտնվել, որում տասնյակ դեռահասների անուններ կային: Ցուցակը նախազգուշացնող բնույթ էր կրում: Կոլումբիայի հարավում գտնվող Պուերտո-Ասիս քաղաքում բնակվող երիտասարդներին զգուշացնում էին, որ իրենք կսպանվեն, եթե անհապաղ չլքեն քաղաքը:

Այդ ցուցակում նշված երիտասարդներից երկուսն օգոստոսի 15-ին սպանվել են, 5 օր անց սպանվել է ևս երկու երիտասարդ, հաղորդում է BBC-ն:

Այժմ ոստիկանությունը փորձում է գտնել սպանությունների հեղինակներին:

Կոլումբիայի օմբուդսմենի տվյալներով` Facebook-ի ցուցակում 69 անուն է նշված: