Home / Հայաստան / Facebook շուկայական գինը հասել է 33.7 մրդ դոլարի

Facebook շուկայական գինը հասել է 33.7 մրդ դոլարի

Facebook սոցիալական կայքը արժեթղթերի երկրորդական շուկայի հիման վրա գնահատվում է 33.7 մրդ դոլար, ինչը գերազանցում է այնպիսի ինտերնետ-հսկաների գները, ինչպիսիք են Ebay-ը և Yahoo-ն, հաղորդում է The Financial Times-ը:

Facebook-ի սովորական բաժնետոմսերի գինը հասել է 76 դոլարի` մեկ բաժնետոմսի համար, քանի որ ներդրողները շտապում են բաժնեմաս ստանալ ընկերությունում նախքան այն բաժնետոմսերը կհանի հանրային վաճառքի: Փորձագետների կանխատեսմամբ` Facebook-ի IPO-ն կարող է խոշորագույնը դառնալ Google-ի IPO-ից հետո, որի արդյունքում ընկերությունը 1.67 մլրդ դոլար էր ներգրավել: