Home / Հայաստան / «Ժամանակ». 1000 դոլար լռության համար

«Ժամանակ». 1000 դոլար լռության համար

Օրաթերթը` վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրները պատմում է չկայացած գործարքի մասին:

«Գլենդել Հիլզ» կազմակերպության Գյումրիի ներկայացուցիչները Գյումրիում իրենց կառուցած Մուշ-2 թաղամասի շենքերից մեկի ինքնափլուզումից հետո փորձել են ամեն գնով համոզել բնակիչներին, որպեսզի նրանք կատարվածի մասին տեղյակ չպահեն լրատվամիջոցներին: Մեր աղբյուրը, որ չցանկացավ ներկայանալ, տեղեկացրեց, թե բնակիչներին « Գլենդել Հիլզն» առձեռն առաջարկել է 1000 դոլար գումար, ինչպես նաև խոստացել է արագ վերանորոգել բնակարանը, միայն թե թեման չհայտվի ԶԼՄ-ներում, իսկ հակառակ դեպքում սպառնացել, որ չի վերանորոգի բնակարանը: Տուժած բնակիչները հրաժարվել են « Գլենդել Հիլզի» հետ ստվերային գործարքից: