«Հայոց հայրենիք» կուսակցությունն այսօր իր երկրորդ համագումարում կոչ է արել բոլոր ուժերին համախմբվել Հայ Ազգային Կոնգրեսի շուրջ:
««Հայոց Հայրենիք»-ը, լինելով ՀԱԿ հիմնադիր անդամներից մեկը, մի կողմ է դնում զուտ կուսակցական – գաղափարախոսական տարաձայնությունները Կոնգրեսի անդամ մյուս կուսակցությունների հետ, քանի որ գերխնդիր ունի վերջ դնել թալանչիական ռեժիմին:
Համոզված ենք, որ միայն նման իշխանությունների ու իշխանավորների իշխանազրկելուց հետո հնարավոր կլինի երկրում ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով գալ իշխանության` գաղափարախոսական, տնտեսական պլատֆորմներն իրականացնելու համար», – մասնավորապես, ասված է կուսակցության հայտարարության մեջ: