Ռազմակայանի տեղակայման հետ կապված Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրված պայմանագիրն անակնկալ չէր, Regnum-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեն:
Նրա խոսքերով` Հայաստանի անվտանգության այօրվա խնդիրները չեն տարբերվում երեկվա կամ ավելի վաղ ունեցած խնդիրներից:
«Բայց, հաշվի առնելով Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների կողմից տարածած լարվածությունը` կապված Իրանի միջուկային կայանի հետ, Ռուսաստանը պարտավոր էր հիշեցնել իր մասին`որպես տարածաշրջանի հզոր խաղորդի»,- նշել է Ալիզադեն:
Սոցիալ-դեմոկրատի կարծիքով` Ռուսաստանի կողմից Հայաստանի անվտանգության ապահովման փաստը, ինչը պայմանագրով է նախատեսված, սիմվոլիկ բնույթ է կրում,- «Ռուսաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, առանց այս պայմանագրի արդեն իսկ պարտավորվում է երաշխավորել Հայաստանի անվտանգությունը»:
«Հայաստանում 102 կայանի գործառույթների երկարաձգումը չի կարող Բաքվի համար լուրջ անհանգստության առիթ դառնալ»,- նշել է Ալիզադեն` ավելացնելով, որ Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում «նրանց զորքերը չեն հատի Հայաստանի սահմանը»:
«Հարավային Օսիայում ռուսական խաղարարար զորքերն էին, հենց այս պատճառով Վրաստանի ռազմական գործողությունները դիտարկվեցին ոչ թե որպես տարածքային ամբողջականության վերականգնման փորձ, այլ հարձակում Ռուսաստանի վրա: Մեր դեպքում, փառք Ալլահին, խաղաղարարներ չկան»,-եզրափակել է Ալիզադեն: