Սեպտեմբերի սկզբին Բաքվի պետական համալսարանում բացվելու
է
գիտահետազոտական կենտրոն, որը հատուկ
զբաղվելու է Հայաստանի պատմական և արդի
խնդիրների ուսումնասիրությամբ:
Համալսարանի մամուլի և տեղեկատվության բաժնի
ղեկավար Փարվանա Իբրահիմովայի խոսքերով` կենտրոնը հետազոտելու է «Ադրբեջանի և ողջ
թուրքական աշխարհի դեմ ուղղված Հայկական պետության և
հայկական սփյուռքի գաղափարական և դիվերսիոն գործունեությունը»:
Կենտրոնի
հիմնադիրները մտադիր են միջոցառումներ անցկացնել` հայերի գործունեության դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու համար:
Բաքվի պետական համալսարանը հայերենին տիրապետող անձանց հրավիրում է «ակտիվ մասնակցել կենտրոնի աշխատանքներին»:
Նորաբաց կենտրոնն ունենալու
է պաշտոնական կայք և պարբերական: Հայկական թեմային վերաբերող բոլոր գիտական հետազոտություններն ու հոդվածները թարգմանվելու են տարբեր լեզուներով և տպագրվելու են,
ինչպես նաև տեղադրվելու են կայքում, հաղորդում է 1news.az-ը: