ԱՄՆ պետդեպարտամենտը Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի հարցը միայն Հայաստանի և Ռուսաստանի գործն է համարում: Նման հայտարաությամբ հանդես է եկել Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Կարծում եմ` այդ հարցը վերաբերում է միմիայն երկու երկրներին` Հայաստանին և Ռուսաստանին: Անշուշտ, Հայաստանն ու ԱՄՆ-ն սերտորեն համագործակցում են, և հույս ունենք, որ այդ հարաբերությունները շարունակական բնույթ կկրեն: Իսկ Ռուսաստանն էլ Մինսկի խմբի անդամ է և կառուցողական դեր ունի այս տեսանկյունից»,- Թոների խոսքերն է մեջբերում РИА Новости գործակալությունը: