Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ
Սինդ նահանգի շրջաններից մեկը ջրի տակն անցնելու վտանգի առաջ է կանգնած: Պատճառը
Ինդոս գետի վարարումն է:
Վտանգավոր գոտում երեք քաղաք է հայտնվել: Քաղաքի
բնակիչներին կոչ են անում արագ լքել իրենց տները, հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ Պակիստանի վարչապետը հայտարարել էր,
որ իշխանությունները մտահոգված են համաճարակի բռնկմամբ, որը կարող է ծագել
ջրհեղեղից տուժած բանկավայրերում: