Դաշինք փասթաթղթով Վրաստանի և Ադրբեջանի միջև դժվար թե լինի, բայց ակնհայտ է. որ դաշինքը կա և գործում է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Անդրկովկասյան Հայաստան-Վրաստան-Ադրբեջան համախումբը դառնում է երկու պետություն` ընդդեմ մեկի: Ճգնաժամային իրավիճակում Վրաստանը նետվում է թուրքերի գիրկը և հակադրվում թուլացող Հայաստանին` ինչ-որ բան պոկելու նպատակով», – հավելեց բանախոսը: