2006թ. գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը հայտարարել է, որ սեպտեմբերի 12-ին կողմ կքվեարկի Սահմանադրության փոփոխությունների փաթեթին: Հիշեցնենք, որ կառավարության կողմից ներկայացված փաթեթը ստացել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության աջակցությունը:
Վերջին ամսվա ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ երկրում լայնածավալ քարոզչություն է իրականացվում նոր փաթեթի օգտին:
Օրհան Փամուկը քանիցս քննադատել է Թուրքիայի իշխանություններին տարատեսակ առիթներով, սակայն այս անգամ, խոսելով NTV հեռուստաընկերության եթերում, նա հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունները կօգնեն հաղթահարել 1980 թվականի զինվորական հեղաշրջման հետևանքները: