Home / Հայաստան / Google-ն անվճար զանգեր է առաջարկում

Google-ն անվճար զանգեր է առաջարկում

Google ընկերությունը որոշել է գրավել նաև ինտերնետային հեռախոսակապի ոլորտը: Ընկերությունն օգտատերերին առաջարկում է օգտվել իր ծառայություններից` ինտերնետով անվճար զանգեր կատարելով:

Մինչև ընթացիկ տարվա վերջ Միացյալ Նահանգներ և Կանադա կատարվող զանգերն անվճար կլինեն, իսկ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա զանգերը վճարովի են լինելու` 2 ցենտ մեկ րոպեի համար:

Google-ի նոր համակարգից օգտվելու համար պետք չէ համակարգչային հատուկ ծրագրեր ներբեռնել, հաղորդում  է BBC-ն: