ԱԺ հանրապետական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, որը նաև խոշոր գործարար է, վերջին օրերին վաճառում է ձեռնարկությունները` ձկնաբուծարանը, փայտամշակման, կահույքի և քարի արտադրամասերը, և գումարների զգալի մասը տեղափոխում է արտերկիր, որտեղ «Հրապարակին» հասած տեղեկություններով, անշարժ գույք է գնում:
Նրա բիզնեսը ծաղկում էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, իսկ այժմ ինչ-ինչ պատճառներով նա հայտնվել է անցանկալիների ցուցակում և, հավանաբար, վտանգ է զգում իր բիզնեսի համար: Վերջին մեկ շաբաթում նա Հայաստանում չէր և անհասանելի էր ոչ միայն լրագրողների, այլև մերձավոր շրջապատի համար: