63 տարեկան հասակում կյանքից հեռացավ նշանավոր բեմանկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, վաստակաշատ մանկավարժ, Հայաստանի նկարիչների և թատերական գործիչների միության անդամ Գրիշա Սահակյանը: Այս մասին հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:
Տարբեր տարիների նա եղել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի, Պատանի հանդիսատեսի և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնների գլխավոր նկարիչը:
Գրիշա Սահակյանը երկար տարիներ ղեկավարել է թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմանկարչության ամբիոնը: 200-ից ավելի ձևավորումներ է արել Հայաստանում, Չեխիայում, Լեհաստանում, Լիբանանում, Ռուսաստանում, Լատվիայում:
Գրիշա Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին, ժամը 18:00-ին, Ավան, Նարեկացի 31, բն. 12 հասցեում: Վերջին հրաժեշտը` օգոստոսի 29-ին, ժամը 12:00-14:00-ն Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: