Home / Հայաստան / Ռուսները դեմ են հայերի հետ ամուսնություններին

Ռուսները դեմ են հայերի հետ ամուսնություններին

Հասարակական կարծիքի հետազոտման ռուսական կենտրոնը եկել է այն եզրահանգման, որ Ռուսաստանում հիմնականում հավանության են արժանանում ռուսների միջև ամուսնությունները:

Ռուսների 70%-ը դրական է վերաբերում նման միություններին: Ուկրաինացիների և բելառուսների հետ ամուսնություններին կողմ է բնակչության 45%-ը, գերմանացիների, անգլիացիների և ֆրանսիացիների հետ ամուսնություններին` 44%-ը:
 
Մերձբալթյան երկրների ներկայացուցիչների հետ ամուսնություններն ընդունում են ռուսների 43%-ը, իսկ ամերիկացիների հետ`41%-ը:

Ռուսները բավական բացասական են վերաբերում չեչենների (65%), արաբների (63%), ղազախների, տաջիկների, ղրղզների և ուզբեկների (60%) հետ ամուսնություններին:
Հարցումները ցույց են տալիս, որ ռուսներն այնքան էլ ոգևորված չեն հայերի, վրացիների, ադրբեջանցիների և հրեաների հետ ամուսնություններով նույնպես, հաղորդում է РБК-ն: