Home / Հայաստան / Վրաստանում Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների համար այլ օրենքներ են գործում

Վրաստանում Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների համար այլ օրենքներ են գործում

Հայաստանի և Ռուսաստանի մի քանի քաղաքացիների բարեկամներ դիմել են «Российская газета»-ի խմբագրություն` խնդրելով անդրադառնալ իրենց հարզատների ձերբակալությանը Վրաստանում:

Անդրեյ Մարչենկոն, ում անունն ու ազգանունը փոխված են իր իսկ խնդրանքո, Ռուսաստանի շրջաններից մեկի բնակիչ է և նստել է «Գլդանի» բանտում:

Նրա խոսքերով` իրեն ձերբակալել են Վրաստանի սահմանի մոտ` պատճառաբանելով, որ նա անօրինական կերպով է հատել այն: Երիտասարդը, ով Երևանով էր Թբիլիսի գնացել, ասել է.

«Սկզբում քննիչն ու դատախազը ասացին, որ հարցը կարող է հեշտորեն լուծվել, եթե ես Վրաստանի բյուջեին 20 հազար դոլար վճարեմ»:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ ԱՊՀ-ի քաղաքացիները Վրաստանում որևէ օրենք խախտելու կամ հանցագործություն անելու դեպքում, կարող են քավել իրենց մեղքը` մի քանի հազար լարի վճարելով Վրաստանի բյուջեին: Սակայն այս օրենքը չի գործում Ռուսաստանից և Հայաստանից եկող անձանց համար:

Ռուսաստանի դեմ Վրաստանի կիրառած արգելքները պարզ են, այնինչ հայաստանցիների դեպքում փոքր-ինչ անհասկանալի: Բայց, թերթի աղբյուրները խոստովանել են, որ Սահակաշվիլին բարկացած է Հայաստանի վրա, քանի որ վերջերս Երևանը բացահայտ հայտարարել է, որ Մոսկվան իր ամենակարևոր ռազմավարական դաշնակիցն է: Իսկ այս հայտարարությունը հակասում է նախագահի մտադրությանը հարևան պետությունների հետ Կովկասը վերածել Ռուսաստանի դեմ ուղղված կենտրոնի: