Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանը լսեց 2007թ. Մայիսի 12-ին ոստիկանությունում մահացած Լևոն Գուլյանի իրավահաջորդների հայցը: Ըստ գործի նյութերի` 2008թ. մարտի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կայացվել էր որոշում Լևոն Գուլյանի մահվան վերաբերյալ քրգործը կարճելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ ( ըստ պաշտոնական վարկածի` հարցաքննության ժամանակ Լևոնն ինքն էր պատուհանից ցած նետվել ):
Սույն որոշումը բողոքարկվել էր գլխավոր դատախազություն, Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և ՀՀ վերաքննիչ դատարան, որոնք չէին բավարարել հայցը, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը 27.08.2010թ.-ին, քննելով Լևոն Գուլյանի մահվան կապակցությամբ քրգործը կարճելու մասին որոշումները, բեկանել է դրանք և գործը վերադարձրել դատախազություն` նախաքննություն սկսելու: