Home / Հայաստան / «Ինտերը» չկարողացավ նվաճել Եվրոպայի Սուպերգավաթը

«Ինտերը» չկարողացավ նվաճել Եվրոպայի Սուպերգավաթը

Իսպանական
«Ատլետիկոն» թուլ չտվեց «Ինտերին» հերթական տիտղոսը նվաճել: Մոնակոյի «Լուի II»
տսադիոնում իսպանական ակումբը պարտության մատնեց Չեմպիոնների Լիգայի հաղթողին և
նվաճեց Եվրոպայի Սուպերգավաթը:

Հանդիպման
ելքը վճռվեց երկրորդ խաղակեսի ընթացքում, երբ Խոսե Անտոնիո Ռեյեսը և Սերխիո Ագուերոն
մեկական գնդակ ուղարկեցին Ժուլիո Սեզարի դարպասը: Հանդիպման նախավերջին րոպեին «Ինտերը»
11-մետրանոցի իրավունք ստացավ, սակայն Դիեգո Միլիտոյի հարվածը հետ մղեց երիտասարդ
դարպասապահ Դավիդ Դե Խեան: