Ներկայացնում ենք մի հատված «Հրապարակի» հոդվածից, որը նվիրված է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:
Առաջիկայում լույս կտեսնի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հոգևոր երկրորդ գիրքը: Այս գիրքը պարոն Ղուկասյանն անվանակոչել է «Եղծ աղանդոց»:
Չկարծեք, թե քաղաքապետն այսպիսով պլագիատ է անում մեծանուն հայ փիլիսոփա Եզնիկ Կողբացուն, որը համանուն աշխատությունը գրել է դեռ 5-րդ դարում, կամ փորձում է հակադարձել իրեն ուղղվող մեղադրանքներին, որ պարբերաբար հնչեցնում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Վարդան Ղուկասյանը իրականում սկսել է ազգի և Առաքելական եկեղեցու առողջացման ծրագիր և որոշել է իր հոգևոր երկերով պայքարել աղանդների դեմ:
«Ճիշտն ասած` Սուրբ գիրքը, երբ որ մենք նմանատիպ ձևով հրատարակում ենք, դա ծաղկաքաղ է արվում վարդապետների մեկնություններից», – մեզ հետ զրույցում բացատրեց քաղաքապետը…
…Երեկ զանգահարեցինք Շիրակի թեմ` պարզելու, թե հայ առաքելական եկեղեցին ինչպե՞ս է գնահատում Վարդան Ղուկասյանի հոգևոր աշխատությունները և պատրաստվու՞մ է դրանք կիրառել: Թեմից մեզ պատասխանեցին, որ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը չի ցանկանում Գյումրու քաղաքպետի քայլերի հետ կապված որևէ բան ասել, մեկնաբանություն անել: