Ադրբեջանի Արտաքին գործերի նախարության ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը մեկնաբանել է վրաց-ադրբեջանական համադաշնություն ստեղծելու մասին տեղեկատվությունը:
«Ադրբեջանի արտգործնախարարության մամլո ծառայությունը վրաց-ադրբեջանական համադաշնության ստեղծման հետ կապված ոչ մի տեղեկություն չունի»,- 1news.az-ին տված հարցազրույցում հայատարարել է Էլհան Պոլուխովը:
Նշենք, որ օրեր առաջ Վրաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Նինո Կալանաձեն լրագրողներին ասել էր, որ վրաց-ադրբեջանական համադաշնության ստեղծումը կնպաստի տարածաշրջանային անվտանգության ձևավորմանը:
«Համադաշնության ստեղծման հարցում գործնականորեն Վրաստանը տվել է իր համաձայնությունը: Իսկ թե ինչ ձևաչափ կունենա այս համադաշնությունը, կախված է դիվանագետների բանակցություններից»,- նշել էր Կալանաձեն:
Կալանաձեի հայտարությունից հետո Վրաստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ, որով քննադատել էր համադաշնության ստեղծման փաստը և պարզաբանում պահանջել Վրաստանի արտգործնախարարությունից: