Վրաց-ադրբեջանական համադաշնության գաղափարը Վրաստանի համար մեծ վտանգ է ներկայացնում, «Новая газета» թերթին հայտարարել է վրացի քաղաքագետ Փաաթա Զաքարեիշվիլին:
«Առաջին հերթին, ղարաբաղյան խնդրի չլուծված պայմաններում Վրաստանը, փաստորեն, Ադրբեջանի կողմն է անցնում: Կսրվի նաև Ջավախքի հարցը: Վրաստանի այս շրջանում շատ հայեր են բնակվում: Եթե մինչ օրս անջատողական անհանգստությունները հնարավոր է եղել կանխել Երևանի գործողությունների շնորհիվ, ապա վրաց-ադրբեջանական համադաշնության դեպքում Երևանը կկորցնի շահագրգռվածությունը Ջավախքում կայունության պահպանման հարցում: Բացի այդ, համադաշնության ստեղծումը ենթադրում է նաև միացյալ բանակի գոյություն, և պե՞տք է արդյոք խոսել ռազմական այն վտանգների մասին, որոնց առջև կկանգնեն Վրաստանն ու Ադրբեջանը, որոնց հակառակ կողմում Ռուսաստանն է լինելու: Բաքուն նաև ռազմավարական պայմանագրով կապված է Անկարայի հետ, իսկ ցանկացած սխալի դեպքում տարածաշրջանում խնդիրներ կլինեն: Կա նաև ադրբեջանական սփյուռքի գործոնը, որը ընկալում է միայն Բաքուն: Իսկ վրացական հասարակությանը դրա ինտեգրումը բացառվում է: Համադաշնության գաղափարը կարևոր կլիներ, եթե նրա օգնութամբ հնարավոր լիներ տարածքային խնդիրներ լուծել, բայց Բաքու-Թբիլիսի դաշինքից ոչինչ չի փոխվի: Բնական է, որ Երևանի միացումն այժմ բացառվում է»,- ասել է քաղաքագետը: