Microsoft-ի հիմնադիրներից մեկը` միլիարդատեր Փոլ Ալենը, հեղինակային իրավունքի խախտման համար մեղադրանք է ներկայացրել ամերիկյան մի քանի խոշոր ինտերնետ-կազմակերպությունների դեմ, որոնց թվում են Apple-ը, Google-ը և Facebook-ը:
Ալենն այդ ընկերություններին մեղադրում է իր ընկերությանը` Interval Research-ին պատկանող ապրանքանիշերի հեղիանակային իրավունքի խախտման մեջ:
Google-ն Ալենի հայցի վերաբերյալ ափսոսանք է հայտնում և համարում, որ առողջ մրցակցություն պետք է վարել շուկայում, այլ ոչ թե դատարանի միջոցով, հաղորդում է BBC-ն: