ЛУКОЙЛ
ընկերության նախագահ Վագիթ Ալեկպերովը մտադիր չէ լքել իր
պաշտոնը: Այս մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «РБК daily» թերթը
տեղեկատվություն էր տարածել, թե
Ալեկպերովը պատրաստվում է սեպտեմբերի մեկից հետո
թողնել նախագահի պաշտոնն ու ղեկավարել ընկերության տնօրենների խորհուրդը:
ЛУКОЙЛ
ընկերության մամլո ծառայությունը հերքել է տարածված տեղեկատվությունը: Ընկերությունը մտադիր է նաև պաշտոնական հերքում
պահանջել թերթից: