Օգոստոսի 28-ին ավտոպատահար է տեղի ունեցել Վանաձոր-Ապարան ավտոճանապարհի 50-րդ կիլոմետրում` Ծաղկահովիտ գյուղի մոտ:
«ՎԱԶ-21110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու բախվել ճամփեզրի արգելապատնեշին:
Պատահարի հետևանքով վարորդ, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ, 1957 թ. ծնված Գեղամ Խաչատրյանը և ուղևորներ` նույն գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Հակոբ Լևոնյանը, Վանաձորի բնակիչներ, 1984թ. ծնված Արամայիս Միսկարյանը և 1980թ. ծնված Արտակ Ամիրյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Ծաղկահովիտ գյուղի հիվանդանոց:
Ա.Միսկարյանը և Ա.Ամիրյանը, ստանալով բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Գ.Խաչատրյանը և Հ.Լևոնյանը տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է, հաղորդում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը: