Այսօր Սլովակիայի մայրաքաղաքի մերձակայքում կրակոցներ արձակած անձը հակաահաբեկչական խմբերի ժամանումից հետո ինքնասպան է եղել, հաղորդում է ТА3 հեռուսատաալիքը:
Հանցագործը, հայտնվելով մայրաքաղաքի գլխավոր փողոցներից մեկում, սկսել է կրակել անցորդների, մեքենաների և շրջակա շենքերի վրա, ինչի հետևանքով
7 մարդ զոհվել է, 14-ըч վիրավորվել: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց` ոտքի, ձեռքի և կրծքավանդակի վնասվածքներով:
Ավելի վաղ Փրկարարական ծառայության մամլո քարտուղար Դոմինիկ Շուլկովը լրագրողներին հայտնել էր, որ կրակոցների պատճառով 6 մարդ է զոհվել, այդ թվում` 4 կին և երկու տղամարդ: SITA տեղեկատվական գործակալության համաձայն` կրակոցների հետևանքով 20 մարդ է վիրավորվել:
Քաղաքային իշխանությունները ռադիոյով բնակիչներին տեղեկացրել են պատահարի մասին և կոչ են արել չմոտենալ պատուհաններին և փողոց դուրս չգալ: