Բրիտանացի գիտնականները պնդում են, որ 65 միլիոն տարի առաջ դինոզավրերը վերացել են Երկիրը հազարավոր տարիներ շարունակ գրոհող բազմաթիվ երկնաքարերի պատճառով:
Ավելի վաղ հետազոտողների միջազգային խումբը եկել էր այն եզրահանգման, որ դինոզավրերի վերացման պատճառը մեծ աստերոիդն է եղել, մինչդեռ հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկնաքարերի մեկ հարված չի եղել, այլ երկու, ինչը բացատրվում է դրանց մեծ քանակությամբ:
Երկնաքարերի հարցով զբաղվող Բաց համալսարանի փորձագետ, պրոֆեսոր Մոնիկա Գրեյդին ենթադրում է, որ երկնաքարերի մեծ քանակությունը կարող է պայմանավորված լինել տիեզերական մարմինների բախումով, ինչը, ենթադրաբար, տեղի է ունեցել Երկրից ոչ շատ հեռու: